Պաշտոնապես հայտնում ենք, որ նման որևէ հավաք, հանդիպում, քննարկում, զգուշացում կամ ցուցում դատական համակարգում չի եղել: Լուրն իրականությանը չի համապատասխանում. ԲԴԽ

 

«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում լուր է հրապարակվել, իբրև թե Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել համակարգի ներկայացուցիչներին և զգուշացրել, որ սոցիալական ցանցերում ակտիվություն չդրսևորեն, սպառնացել և այլն, հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պաշտոնապես հայտնում ենք, որ նման որևէ հավաք, հանդիպում, քննարկում, զգուշացում կամ ցուցում դատական համակարգում չի եղել: Լուրն իրականությանը չի համապատասխանում:

Թե դատավորների, թե դատական դեպարտամենտի աշխատակիցների ապաքաղաքականացվածությունը սահմանող նորմերը հստակ նախատեսված են ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 4-րդ և ՀՀ հանրային ծառայության մասին օրենքի 3-րդ հոդվածներում», – ասված է ԲԴԽ հաղորդագրությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով