Պարտված,անարգված և հեռացող վարչախմբի փաստացի նախընտրական ծրագիր.Կարեն  Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

Տպավորություն
Պարտված,անարգված և հեռացող վարչախմբի փաստացի նախընտրական ծրագիր
« 1. Ճնշել և վերացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին։
2. Հայ ժողովրդի նկատմամբ իրականացնել վենդետա և անխնա «կադրային» ջարդ։
3. Պատժել, տրորել, «պառկեցնել…», և «պատերով տալ» ընտրված հայ համայնքապետերին և հայ գործարարներին։
4. Քրեական գործեր հարուցել (անկախ հանցանքի առկայությունից) հայրենասեր ու վաստակաշատ հայերի նկատմամբ, աշխատանքից ազատել և հեղինակազրկել նրանց բոլորին, այդ թվում՝ հայազգի զինվորական հրամանատարներին։
5. Վռնդել և վերացնել բոլոր հանրահայտ և ականավոր հայ գիտնականներին, մտավորականներին և կրթված մարդկանց»։
Եվ ուշադրություն՝ այդ նույն ժամանակ.
«6. Գնահատել ադրբեջանցի հայասպան «…Ալիևի կողմից ցուցաբերած կառուցողական քայլը»»։
Ընթերցողը կարող է նկատել՝ «… բայց չեն ասել հայ, կամ հայազգի» ։
Համաձայն եմ՝ չեն ասել, բայց այդ դեպքում հարց է ծագում ՝ հապա ո՞ր ազգի, ո՞ր երկրի ժողովրդին ու քաղաքացիներին են պատժելու, ջարդելու, ճնշելու, վիրավորելու, «փռելու…», տրորելու, ազատելու, հեղինակազրկելու, վռդելու, և վերացնելու, կամ՝ ո՞ր երկրի քաղաքացիների նկատմամբ են իրականացնելու «վենդետա»(արյան վրեժ)։
…Եվ այս ամենին հակառակ՝ գնահատելու ադրբեջանցուն:
Հաջորդիվ, հավանաբար կհայտարարվի՝
«… ֆիզիկապես բնաջնջելու ենք բոլոր հայերին, ողջ հայ ժողովրդին, և պաշտելու ենք հայերի բազմադարյա թշնամուն»։
Անհավատալի է թվու՞մ՝ շատ իզուր…
Մի բան պարզ չէ՝ Ֆեյսբուքն ինչու՞ չի արգելափակում այս կարգի ելույթները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով