«Պադավատապետության» մասին ամբիոնից կոկորդ պատռողի ուղեկցողների քանակը նայեք.Արփինե Հովհաննիսյան

Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավարմ  Արփինե  Հովհաննիսյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել   է.

Երեկ վերադառնում էինք Վեդիից`մեր հերթական դասախոսությունից: Վերադարձին մեզ հանդիպեց արձակուրդում գտնվող ապօրինի պաշտոնակատարի շարասյունը: Ոստիկանության աշխատակիցը, լուսամուտից մինչև գոտկատեղ իրեն նետելով, բարձր արագության տակ վթարային վիճակ ստեղծելով, բղավում էր, որ բոլոր մեքենաները կանգնեն, որ Շուշին հանձնողը անցնի: Նկարել եմ ես: «Պադավատապետության» մասին ամբիոնից կոկորդ պատռողի ուղեկցողների քանակը նայեք: Մի քանի մեքենա էլ դեռ առջևից չեմ հասցրել նկարել:
Հ.Գ. Սա նրա վերադարձն էր Երևան: Միայն իրեն ուղեկցողները` առանց նիկոլ վարչապետ գոռացող մասսովկայի:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով