Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ օջախ է հայտնաբերվել

Հունիսի 10-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։

Դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա․ իրականացվում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18։40-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունիսի 9-ին, Երևանի Նուբարաշենի աղբավայրում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները նկատել էին հրդեհի նոր օջախ։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Երկրորդ օջախում հրդեհը մարվել էր ժամը 21։40-ին։ Այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 21 փրկարար ծառայող, ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի երկու ջրատար, օգտագործվել է մոտ 424 տոննա ջուր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով