Նոր Երզնկա գյուղի դպրոցի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

 

Հունիսի 20-ին, ժամը 13:39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել` 15:43-ին: Այրվել են դպրոցի տանիքի (640 քմ) փայտե կառուցատարրերը (140 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով