Նիկոլն ու արյունը.Անդրանիկ Թևանյան

 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար   Անդրանիկ  Թևանյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլի խորհրդանիշն արյունն է։ Մարտի 1, պատերազմ․․․
Նրա անցած ճանապարհն արյան գույնով է ներկված։
Նիկոլը մահ է բերում։ Չսիրո պտուղը հենց այդպես էլ պետք է աներ։ Դա իր վրեժն է հարևաններից, բարեկամներից, հայերից, ամբողջ աշխարհից․․․
Եթե զավակը սիրո պտուղ չէ, դա զգացնել է տալու։ Ու տվեց։
Նիկոլն արյամբ է եկել իշխանության (այդ արյունը նա թափեց 2008–ին՝ 2018–ին փորձելով ներկայանալ «թավշյա» փաթեթավորմամբ), քանզի թափել ու հետո շահարկել է արյունը։
Նիկոլը սնվում է ամբոխով ու ծարավը հագեցնում արյամբ։ Ինքը «մեղավոր» չէ։ Ենթագիտակցականի իր կոդն է այդպիսին։
Հիմա ինձ մի ոչ հռետորական հարցի պատասխան է հետաքրքրում՝ Նիկոլը հեռանալիս էլ է կարողանալու արյուն թափել, թե՞ ոչ։ Պետք է ամեն ինչ անել, որ չկարողանա։ Ամեն մեկիս վարքագծից է կախված այդ հարցի պատասխանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով