Նիկոլը տեղով սպառնալիք է այս ազգի համար. Լևոն Տեր-Պետրոսյան

 

Նիկոլը տեղով սպառնալիք է այս ազգի համար։ Կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Վերջինս վերահաստատեց, որ Նիկոլին ավելի մեծ չարիք է համարում, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգը։ Առաջին նախագահը վստահ է, որ կգա մի օր, երբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ կհաստատենք, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ նրա կարծիքով անգամ իր ընտանիքը չի կարողանում հաստատել։

«Գալու է այդ օրը, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենանք նորմալ հարաբերություններ, որովհետև դա միայն երկկողմանի չէ։ Դրանով շահագրգռված է նաև Ռուսաստանը, նրան ձեռք է տալիս, որ հաշտություն կայանա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև։ Բայց դրա համար Հայաստանում պետք է նորմալ իշխանություն լինի։ Ռոբերտ Քոչարյանը նույնպես իրատես չէ։ Նրա տեսադաշտի կենտրոնն ինքն է, իրենից բացի ոչինչ չի տեսնում։ Իրեն թվում է՝ ինքն ամեն ինչ կարող է անել, թող անի։ Տեսել ենք նրա արածը»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով