Նիկոլը փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով. Աբրահամյան

 

Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով։ Համոզված չեմ, որ այդ հարցում նա իր թիմի շարքերում մեծ աջակցություն ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։

«Արդեն պատկերը պարզ է՝ Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը և՛ ինքն իր նկատմամբ, և թե՛ երկրում ընթացող գործընթացների։

Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում։
Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով։ Համոզված չեմ, որ այդ հարցում նա իր թիմի շարքերում մեծ աջակցություն ունի։

Այս պահին գերխնդիրն իշխանության անցնցում ապահովման հարցն է։

Չպետք է թույլ տանք, որ հասարակության ներսում սերմանված թշնամությունը, անհանդուրժողականությունը որոշիչ դառնա ընտրական գործընթացներում՝ սրանք պետք է խաղաղ հեռանան ու վերջ։

Իսկ դրան պետք է անմիջապես հետևեն իրավական գործընթացներ»,- գրել է Աբրահամյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով