Նիկոլը հիմա կանգնած է երկնընտրանքի առաջ՝ ստորագրե՞լ հողերի հանձնումը եւ դառնալ ազգի իզգոյ ու կրկնակի կապիտուլյանտ.Արամ Գաբրիելյանով

WarGonzo-ի հիմնադիր, ռուսական խոշորագույն մեդիա կորպորացիայի ղեկավար,ռուսաստանաբնակ  Արամ Գաբրիելյանովը   գրել  է

 

«Մանրամասներ՝ Արշակ Կարապետյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի եւ Արմեն Ղեւոնդյանի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի՝ Մոսկվա կատարած երեկվա այցելությունից եւ ինտրիգներից։

Ինչպես հայտնում են Փաշինյանի շրջապատի աղբյուրները, Նիկոլն իրեն հատուկ ոճով օգտագործել է իր երկու պաշտոնյաներին՝ «ստվերային» կարգով։ Վախենալով ստորագրել հերթական կապիտուլյացիայի պայմանագիրը, Փաշինյանը չի ասել Մոսկվա գնացողներին, որ եռակողմ հանձնաժողով է լինելու Ադրբեջանի մասնակցությամբ։ Եւ Կարապետյանին, եւ Ղեւոնդյանին ասվել է, որ բանակցությունները ռուսական կողմի հետ լինելու են ադրբեջանական զորքի հետքաշման եւ գերիների հետ կապված։ Սակայն, երբ ժամանել են Մոսկվա, երկու հայ պաշտոնյաներն իմացել են, որ բանակցություններ են լինելու՝ Հայաստանի տարածքների հանձնման հետ կապված։

Նիկոլը հիմա կանգնած է երկնընտրանքի առաջ՝ ստորագրե՞լ հողերի հանձնումը եւ դառնալ ազգի իզգոյ ու կրկնակի կապիտուլյանտ։ Սակայն դրա դիմաց նա հույս ունի, որ Ալիեւը ազատ կարձակի գերիներին ընտրություններից առաջ։ Կարճ ասած՝ Նիկոլի խնդիրը հայ հողերը փիառի հետ փոխելն է՝ ընտրությունների վերջում։ Մոսկվա ժամանածները իրենց այնպես են պահել, ինչպես ազգի դավաճանները եւ համաձայնել են ստորագրել փաստաթղթերը՝ Փաշինյանի անունից։ Սակայն Ալիեւը մտքափոխվել է եւ պնդել, որ հողերի հանձնումը պետք է անձամբ Փաշինյանը ստորագրի։ Նա հասկանում է, որ 20 օր անց Փաշինյանի ենթակաների կողմից ստորագրված թղթերը որեւէ լեգիտիմություն չեն ունենա, ուստի եւ Մոսկվայում երեկ ոչինչ չի ստորագրվել։ Փաշինյանը նույնիսկ թիմակիցների հետ խաղում է «մակնշված» խաղաքարտերով։ Հատկապես որ ընտրում է մարդկանց, ովքեր մինչեւ ականջների ծայրը թաղված են ստի, ստորության եւ դավաճանության մեջ։

Այսպես, Կարապետյանը հայտնի է նրանով, որ ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, իսկ Ղեւոնդյանը հրաժարվել է ստորագրել նախարար Այվազյանի եւ նրա տեղակալների համատեղ հայտարարությունը՝ ընդդեմ երկրորդ կապիտուլյացիայի փաստաթղթի։ Մի խոսքով ազգի դավաճանը օգտագործում է իր դավաճան ենթականերին՝ պահելով նրանց անգիտության մեջ»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով