Նիկոլը՝ անվերջանալի պարտությունների շղթա է. Արթուր Վանեցյան

Նիկոլը՝ անվերջանալի պարտությունների շղթա է: Թուրքերն ու ադրբեջանցիները հասկանում են, որ Փաշինյանը հունիսի 20-ի ընտրություններին ոչ մի շանս չունի: Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ Նիկոլը վերարտադրվելու ոչ մի շանս չունի:
«Ադրբեջանցիները հասկանում են, որ ՀՀ նոր իշխանությունների օրոք նրանք չեն կարող իրենց այդպես լկտի պահել»,-նշել է Վանեցյանը:
Ըստ Վանեցյանի, Ալիևն այսօր ցանկանում է մաքսիմալը վերցնել, պոկել Փաշինյանից, որպեսզի ապագայում ՀՀ նոր իշխանությունների հետ բանակցություններում շատ խաղաքարտեր ունենա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով