Նախիրի հետ անիմաստ է խոսել.Միհրան Հակոբյան

Նախիրի հետ անիմաստ է խոսել: Որևէ քաղաքական ուժ նախիրի հետ խոսելու, նախիրին ինչ-որ բան բացատրելու ամբիցիա չպետք է ունենա: Ժամանակի անիմաստ վատնում է:Այս  մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է  հասարակական-քաղաքական գործիչ    Միհրան  Հակոբյանը:
Գոմից փախած ու ֆեյսբուքյան անդաստաններում հայտնված անուղեղ ու անբարոյական նախիրին պետք է ուղղակի վերադարձնել գոմ, շղթայել ախոռի մոտ ու ամեն օր տալ իր հասանելիք մեկ տուկ խոտն ու մեկ դույլ ջուրը: Հավատացեք՝ նախիրը երջանիկ կապրի, բառաչոցն էլ գոմից դուրս չի գա, երկիր ու Հայրենիք չի քանդի ու չի պղծի:
Հակառակ դեպքում՝ գոմից փախած նախիրին միշտ պետք է վիժվածք, որի մասին կբառաչի՝ «խեղճն ի՞նչ աներ, գլխին սարքեցին», «հողերը 20 տարի առաջ էին ծախել», «զոհվել են, բայց հարազատները փող են ստացել», «ձմերուկն իրանք կերան, կլեպը տվեցին հարիֆին», «կերան-խմեցին, վերջում հաշիվը տվեցին խեղճին»:
Էս ա նախիրի երազած նախրչու կերպարը՝ համբալի տղա համբալ, առանց Համբո մնացած Գիքոր, մի գլխակեր վիժվածք: Նախիրի նման կատարյալ ոչնչություն, քանզի նմանը միշտ նմանին է փնտրում ու գտնում: Նախիրը գոմից դուրս գալու և նմանին գտնելու իրավունք չպետք է ունենա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով