Նաիրա Զոհրաբյանը մեդիահոլդինգ է հիմնում.«Հրապարակ»

 

«Մեր տեղեկություններով՝ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը որոշել է վերադառնալ ակունքներին։ Նա ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել եւ առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։ ԲՀԿ-ից հեռացած նախկին պատգամավորը մտադիր է լսարանին ներկայանալ իր նախկին կերպարով՝ որպես լրագրող, հիմա՝ նաեւ որպես խմբագիր։ Նա կարծում է, որ դաշտը հագեցած չէ, եւ կարելի է կրեատիվ ֆորմատ ստեղծել՝ նոր հոլդինգում կլինի թե՛ առցանց հեռուստատեսություն, թե՛ լրատվական կայք, հիմնականում կաշխատեն ուղիղ եթերների ձեւաչափով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զոհրաբյանն այժմ խմբագրության տարածքի փնտրտուքի մեջ է։ Նա մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ նման հետաքրքիր գաղափար կա, հիմա քննարկումների փուլում են, քննարկում են ձեւը, ասելիքը, մատուցման եղանակը, որպեսզի այն չդառնա շարքային լրատվամիջոց։ Միայն դեռ պարզ չէ, թե որտեղից է ֆինանսավորվելու այս հոլդինգը, որը գոնե առաջին շրջանում դժվար թե կարողանա ինքնուրույնաբար իր ծախսերը ծածկել։

Հիշեցնենք, որ իր կենսագրության մի մեծ հատված՝ 8-9 տարի, մինչեւ պատգամավոր դառնալը, Նաիրա Զոհրաբյանն աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով