Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի մոտ դիմավորել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարը, Վեհափառ Հայրապետը և Կաթողիկոսի հետ Արցախ ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ են դրել քաղաքային հուշահամալիրում: Այնուհետև, Գարեգին Բ-ի գլխավորությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների:

Նրանք այցելել են նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար զոհվածների շիրիմներին:

Այցի ընթացքում Կաթողիկոսը կլինի նաև Ամարաս և Գանձասար վանական համալիրներում, իսկ կիրակի առավոտյան Սուրբ պատարագ կմատուցի Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում:

Նախատեսված է պաշտոնական հանդիպում նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով