«Մոռացել էինք կենտրոնանալ մարդու վրա».Արմեն Գևորգյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը

 

Հայաստանի նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գեւորգյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին տարիներին իրենք կենտրոնացել էին տնտեսական զարգացման հետ կապված կոնկրետ աշխատանքների վրա՝ մոռանալով կենտրոնանալ մարդու վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Արմեն Գեւորգյանն այդ մասին ասել է՝ «Կարմիր թել» հաղորդաշարի շրջանակում պատասխանելով Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հարցերին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զրույցը բաժանված է երեք մասի՝ Հայաստանը 1998-ից 2008 թվականները, 2008-ից՝ 2016-ը եւ 2016-ից առ այսօր:

 

Խոսելով Քոչարյանի կառավարման շրջանի բացթողումների մասին, Արմեն Գեւորգյանը, մասնավորապես, ասել է.

 

«2018 թվականին իրադարձությունները ինչ-որ տեղ նաեւ պայմանավորված են նախկին իշխանությունների, իմ եւ իմ նախկին գործընկերների ոչ լիարժեք կատարած կամ սխալ քայլերով: Մենք կենտրոնացել էինք կոնկրետ աշխատանքի վրա, որը պետք է արդյունք տար` տնտեսական զարգացում, աղետի գոտու վերականգնում եւ այլն: Դրա հետ մեկտեղ մենք մոռացանք կենտրոնանալ մարդու, քաղաքացու վրա: Ավելի քիչ ուշադրություն դարձրեցինք այն ճիշտ միջավայրի ձեւավորմանը, որտեղ մարդիկ բարոյական բավարվածության եւ լիարժեքության զգացողություն կունենային»:

Զրույցի թեմաները ներկայացված են ստորեւ.

 

01:00՝  10 տարվա աշխատանքը Ռոբերտ Քոչարյանի հետ

 

04:10՝  Քոչարյանի կառավարման շրջանի բացասական երեւույթների եւ մարդուն «մոռանալու մասին»

 

08:10՝  կրթության խնդիրները եւ մանկապարտեզների սեփականաշնորհումն ու վաճառքը

 

12:30` Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի ընտրությունը՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը միակ թեկնածուն էր

 

15:00՝  Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ոճերի տարբերությունը

 

18:07՝  Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տարաձայնությունները

 

19:26՝  հրաժարականը փոխվարչապետի պաշտոնից 2014 թվականին

 

23:38՝  իշխանությանը «դրսից» նայելու եւ իրականությունը նորովի ընկալելու կարեւորությունը

 

27:44՝  սահմանադրական փոփոխությունները եւ դրանց հետեւանքները

 

31:45՝  2016 թվականի վերադարձը պետական համակարգ եւ «մարգարեական» խոսքերը Արցախի խնդրի մասին

 

34:57՝  «համազգային փոխզիջում» ձեւակերպելու կորսված հնարավորությունը

 

37:28՝  հիասթափությունը ԱԳՆ նախկին գործընկերներից եւ Զոհրաբ Մնացականյանից

 

40:31՝  2017 թվականի ընտրություններից հետո հանրային տրամադրությունների եւ բուն խնդիրների կոնսերվացման մասին

 

42:55՝  Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու որոշումը եւ 2018-ի չքաղած դասերը

 

44:15՝  երկու կարեւոր խնդրի եւ 2018-ից առաջ եղածը չկրկնելու մասին

 

45:32՝ եթե 2018-ին վարչապետ դառնար Կարեն Կարապետյանը

 

49:53՝ ինչպես խոսել մարդկանց հետ, որոնք չեն ընդունում Փաշինյանին, բայց չեն ընդունում նաեւ Քոչարյանին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով