Մոլագարը ժեխապետը բա ինչի՞ չի ասում, որ մենք նախկինում հազարավոր զոհված զինվորներ չունեինք` ի տարբերություն ներկայի.Բաբկեն Հարությունյան

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է.

«Գերագույն գլխավոր դավաճան մոլագարը, անդրադառնալով հատակին գցված մեր զինվորների աճյուններին, հայտարարում է, թե 2018թ-ին Երևան քաղաքի համապատասխան կենտրոնում եղել է ընդամենը 25 սառնարանային տեղ, իսկ այժմ` մոտ 10 անգամ ավելացել։ Նշեմ, որ ստորացուցիչ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում, բայց ստախոս դավաճանին դա չի խանգարում, որպեսզի հերթական անգամ մանիպուլացնի 《հպարտ》քաղաքացիներին և ամբողջ մեղքը բարդի նախկին իշխանությունների վրա։
Մոլագարը ժեխապետը բա ինչի՞ չի ասում, որ մենք նախկինում հազարավոր զոհված զինվորներ չունեինք` ի տարբերություն ներկայի։ Հա, չի ասի, դա իրեն պետք չէ։
Այս տգետ դավաճանները, իրենց քաղաքական շահերից ելնելով, նույնիսկ հերոսների աճյունները չեն տալիս նրանց հարազատներին, որպեսզի հողարկավորեն»,-գրել  է  Հարությունյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով