Մինասյանի թիմակիցներ որոշել ենք թայմաութ վերցնել.«Հրապարակ»

 

«Ընտրություններից հետո Միքայել Մինասյանի թիմն անցել է ընդհատակ։ Ասացին՝ երկշաբաթյա արձակուրդ են վերցրել։ Երկրից չեն հեռացել, այլ՝ Ֆեյսբուքից եւ քաղաքական դաշտից։ Արդյունքում՝ ՖԲ-ն բավական աղքատացել է նրանց ստատուսների, լայվերի բացակայությունից։ Նրանք վերջին տարիներին մեծ աշխատանք են կատարել գործող իշխանությունների սխալներն ու թերությունները բացահայտելու գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճիշտ է՝ Փաշինյանին չկարողացան հեռացնել, բայց ընդդիմության ծանր հրետանու դերը խաղացին, եւ բնական է, որ որոշել են պայքարի էստաֆետը հանձնել  պաշտոնական ընդդիմությանը՝ խորհրդարան անցած 2 դաշինքներին։ Պասիվացել է նաեւ նրանց պատկանող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, tert.am-ը, թեեւ բողոքի ակցիաներն ու որոշ իրադարձություններ շարունակում են լուսաբանել։

Երեկ մեր փորձերը՝ խոսել Մինասյանի թիմակիցների հետ, մատնվեցին անհաջողության՝ հանգստանում ենք, որոշել ենք թայմաութ վերցնել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով