Միջազգային հանրությանը ներկայանալով խաղաղասերի դիմակով.«Հայաստանի Հանրապետություն»

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են երկակի խաղ վարել՝ միջազգային հանրության առջեւ հանդես գալով խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնելով հայատյացությամբ։ Ամեն ինչ այդքան վտանգավոր եւ մտահոգիչ չէր լինի, եթե այդ ամենը չուղեկցվեր նաեւ սպառազինությունների աճով, ուժի բացահայտ ցուցադրմամբ եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով, ինչպես օրինակ՝ հայ գերիների նկատմամբ կեղծ հիմքերով քրեական դատավարությունների կազմակերպումը եւ այլն։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ակտիվորեն աշխատանքներ է տանում բանակը վերազինելու, անձնակազմի թվաքանակն ավելացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրեր առաջ նշել էր, որ «ադրբեջանական բանակը պետք է ունենա նոր ծրագրեր, պետք է սահմանվեն նոր խնդիրներ եւ նպատակներ», որին համապատասխան բանակը պետք է կազմակերպի իր ծառայողական ու մարտական գործողությունները, մարտական պատրաստությունը:
Ադրբեջանի համար «խնդիր եւ նպատակ» ասվածը ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ Հայաստանին միակողմանի զիջումների պարտադրանքն է, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունն ու Արցախից հրաժարումը…»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով