Միջազգային երիտասարդական համաժողով՝ «Eurasia Global»

 

Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2- 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝

  • Գործընկերություն՝ հանուն կրթության և կարողությունների /հմտությունների/ զարգացման: Մարդկային ներուժի նոր դերը:
  • Համագործակցություն և երիտասարդական ձեռներեցային գործընկերություն:
  • Կայուն զարգացում, շրջակա միջավայր, գիտակցված սպառում:
  • Երիտասարդության ձայնը. ժամանակակից մեդիա և հաղորդակցության միջոցներ:

Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ բաղկացած 10 անդամներից:

Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը:

Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիսի 25-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում նշել «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն) ուղարկել ինքնակենսագրական և էսսե՝ վերը նշված թեմատիկ ուղղություններից մեկի վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով