Միգուցե Ալիևն իր սրտի թեկնածուին ժե՞ստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է, որպեսզի դրա սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի․ Վանեցյան

 

«Իսկ միգուցե՞ Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է, որպեսզի դրա սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի՞». Այս մասին Արմավիրի մարզում ասաց «Պատիվ ունեմ» Դաշինքի վարչապետի թեկնածուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արթուր Վանեցյանը նշեց, որ 15 գերիների վերադարրձը վերջին շրջանում ամենաուրախալի նորությունն էր, բայց կան մի շարք հարցեր։ Մեկն այն է, որ գերիների հարցը օգտագործվում է քաղաքական նպատակներով։

Ինչո՞ւ մինչև այսօր ըստ համաձայնագրի չեն վերադարձվել գերիները, ինչո՞ւ է վարչապետի պաշտոնակատարը հրապարակել վերադարձած տղաների լուսանկարը։ Վանեցյանը նշեց՝ բոլոր հարցերի պատասխանները կստանանք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով