Մեր զինծառայողներին՝ մեր իսկ տարածքում գալիս ու գերեվարում է, իսկ սա խոսում ու խոսում է.Աբրահամյանը`Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանը բանակցություններից է խոսում, Արցախից, հակամարտությունից։ Տեսնես ի՞նչ երեսով, ի՞նչ բարոյական մղումներով, ինչպե՞ս։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական,«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ    Տիգրան  Աբրահամյանը:

Մի մարդ, ում համառ ջանքերով, տապալումներով երկիրը պատերազմի մեջ ներքաշվեց, Արցախի 75%-ը հանձնվեց, ադրբեջանցիներն արդեն խլել են Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք սահմանային հատվածներ, իսկ մեր 5 հազար ընկերներ, հայրենակիցներ նահատակվել են, դեռ խոսում է։
Մեր զինծառայողներին՝ մեր իսկ տարածքում գալիս ու գերեվարում է, իսկ սա խոսում ու խոսում է։
Սա չի կարող զգալ այն, ինչ մենք ենք զգում Արցախը նման կարգավիճակով, սահմանագծով տեսնելիս, Արցախ մեկնելիս։
Նիկոլ Փաշինյանն անհոգ ապրում է այն դեպքում, երբ թշնամին՝ սրանց թողտվությամբ, քթներիս տակ, արդեն դիրքավորվում է։
Ու սա դեռ խոսում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով