Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների․ Վահե Հակոբյան

 

«Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների»,- «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում հայտարարել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

նա նշել է, որ արտահերթ ընտրություններից ակնկալիքներն այլ էին, սակայն ստացված արդյունքներն այլ, որոնք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։

«Իշխող ուժի կողմից օգտագործվել է ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը՝ վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից  մինչեւ զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից մինչեւ ուրիշի փոխարեն ընտրություն»,- նշել է նա ու ավելացրել. «պետք է ընդունենք, որ մենք եւս ունեցել ենք թերացումներ։ Մեզանից շատերը ժամանակից շուտ կարծեցին, որ հաղթանակն արդեն մեր գրպանում է, ինչը չէր կարող չազդել արդյունավետության վրա»։

Վ. Հակոբյանը հայտարարել է, որ մեղավորների փնտրելու փոխարեն պետք է վերլուծեն իրենց սխալները՝ հետագայում դրանք  բացառելու համար՝ ընդգծելով, որ որեւէ ՀՀ քաղաքացու  հուսահատեցնելու իրավունք չունեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշել է, որ երկրում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ,  սակայն ապիկար իշխանությունները ի վիճակի չեն  լուծել երկրի առջեւ ծառայած խնդիրը, ինչի վառ  օրինակը Արմավիրում ստեղծված վիճակն է, որտեղ գյուղացին զրկվել է ջրից

Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի նաեւ Արմավիրում հնչեցրած նախընտրական կարգախոսը, այն է՝ ապագա կա՝ Վ. Հակոբյանը նշեց. «ասում էր կա ապագա, բայց պարզվեց, որ ապագայում չկա ջուր, որի պատասխանատուն Փաշինյանն է։ Չեն կարողանում կառավարել իրավիճակը»։

«Նմանատիպ իրավիճակ տիրում է ամբողջ Հանրապետությունում, քանի որ ներկա իշխանություններն ուղղակի ունակ չեն կառավարել պետությունը։ Անտերության է մատնված անվտանգության հարցը։ ՀՀ տարածքում ամիսներ շարունակ գտնվում են հազարից ավել Ադրբեջանի զինծառայողներ»,-նշել է Վահե Հակոբյանը՝ ավելացնելով, որ  ճգնաժամը խորանալու է եւ  պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով