Մենք հաղթելու ենք, որովհետև ունենք հստակ նպատակ՝ փրկել մեր երկիրը և կառուցել ուժեղ Հայաստան.Կյուրեղյան

103 տարի առաջ Ղարաքիլիսայի ճակատամարտում մենք հաղթեցինք, որովհետև ունեինք խոսքի ու գործի գիտակ, ունեինք նվիրյալ Գարեգին Նժդեհ, ով ղեկավար էր կանգնել այդ հերոսամարտում։ Այս մասին Վանաձորում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։
«Այսօր պատմությունը կրկնվում է, բայց հիմա մենք պայքարում ենք ներքին դավաճանին հեռացնելու համար, հակառակ դեպքում Նժդեհի ազատագրած Ղարաքիլիսան թուրքով ենք լցնելու, իսկ դա մենք հաստատ չենք ուզում։ Եկել եմ ասելու, որ մենք հաղթելու ենք, հաղթելու ենք, որովհետև մեր թիմում ունենք այդ նվիրյալը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի։
Մենք հաղթելու ենք, որովհետև ունենք հստակ նպատակ՝ փրկել մեր երկիրը և կառուցել ուժեղ Հայաստան։ Առաջին հերթին երկիրն ազատելու ենք նիկոլից ու նիկոլիզմից, ապահովելու ենք արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը դարձնելու ենք ապրելու երկիր։ Մենք հաղթելու ենք, որովհետև հստակ ծրագիր ունենք և այն իրականացնելու հզոր ու գիտակ թիմ ունենք», — հայտարարեց Կյուրեղյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով