Մենք գիտենք քաղցրավենիքի նկատմամբ նրա հակվածության մասին,այդ տղայի գլխում դրանից բացի ուրիշ ոչինչ չկա.Խաչատուրով

 

Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին։ Մենք գիտենք քաղցրավենիքի նկատմամբ նրա հակվածության մասին։ Այդ տղայի գլխում դրանից բացի ուրիշ ոչինչ չկա։ Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նրանք բանակի մասին ուրիշ ոչինչ չեն կարող ասել։ Նրանք չգիտեն, որ պատերազմից հետո բանակում ընդհանրապես ոչինչ չի եղել ո՛չ պալիգոններ, ո՛չ զենք։ Այդ ամենը եղել է հետպատերազմական տարիներին, իսկ ավելի կոնկրետ 90-ականների վերջին։ Նրանք ասում են, որ այս պատերազմում հնարավոր չէր հաղթել, դա ճիշտ չէ։ Կոպիտ սխալների շարքը հասցրեց այս վիճակին։ Ամենագլխավոր սխալն այն էր, որ զինված ուժերն ամբողջությամբ ռազմական պատրաստվածության վիճակի բերված չէին։ Եթե պատրաստված լինեին, դիրքերը, զենքերը պատշաճ տեղերում լինեին, պատերազմի սկիզբն այլ կերպ կընթանար»,-նշեց Յուրի Խաչատուրովը՝ ընդգծելով, որ նույնիսկ երեք տարում թուլացած բանակը կարող էր հաղթանակ տանել։

Յուրի Խաչատուրովը նկատեց՝ նոր ղեկավարները, որոնք իշխանության կգան, նրանք ամենից շատը չեն ուզում նոր պատերազմ, քանի որ գիտեն՝ դա ինչ է, նրանք կորցրել են իրենց ընկերներին և ամեն ինչ կանեն, որ պատերազմ չլինի։

«Ամենից շատ չեմ սիրում դավաճաններին և վախկոտներին։ Վստահ եմ, որ մենք կհաղթենք, իշխանությունը կփոխվի և որ Հայաստանում կա ապագա, ուղղակի պետք չէ իշխանափոխությունից հետո շտապել, պետք է համբերությամբ զինվենք, ջանասիրաբար աշխատենք և աստիճանաբար դուրս գալ այս ծանր վիճակից»,-ասաց Յուրի Խաչատուրովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով