Մեկնարկում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը.«Հայաստանի Հանրապետություն»

«Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Կորնուոլ թերակղզու Կարբիս ծովային առողջարանային քաղաքում այսօր մեկնարկում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա), որը կընթանա մինչեւ հունիսի 13-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիա է ժամանել դեռեւս չորեքշաբթի օրը։
Մեծ յոթնյակի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընթացքում ամենայն հավանականությամբ կձեւակերպվեն աշխարհակարգի ռազմաքաղաքական հետագա ուղենիշները։ Այսպես, Եվրոպա մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ իր մասնակցությամբ Մեծ յոթնյակի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներն ազդանշան կուղարկեն Ռուսաստանին եւ Չինաստանին Արեւմուտքի միասնության մասին:
Սակայն արդեն Միացյալ Թագավորության Սաֆոլկ կոմսությունում գտնվող Միլդենհոլի բազայում ԱՄՆ զորքերի առջեւ ելույթ ունենալիս Բայդենը հայտարարել է, որ ոչ մի պետություն ի վիճակի չէ միայնակ լուծել առկա միջազգային խնդիրները՝ հորդորելով միասին կառուցել ընդհանուր ապագան։ Թեեւ առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ երկու ձեւակերպումները հակասության մեջ են միմյանց հետ, սակայն դրանք ձեւակերպում են «ընդհանուր ապագայի» ամերիկյան տեսլականը։ Կրկին օրակարգում է կառավարման ժողովրդավարական ձեւեր ունեցող երկրների կենսունակությունն ապացուցելու քաղաքականությունը: Այսինքն՝ «պայքարն» ընթանալու է կառավարման ժողովրդավարական համակարգեր ունեցող եւ այդպիսին չհամարվող երկրների միջեւ։ Այդ համատեքստում կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգների համար առաջին հերթին այդպիսիք են՝ Ռուսաստանն ու Չինաստանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով