Մեկնարկել են բանավեճերը և բոլոր ասպարեզներում տանում ենք ջախջախիչ հաղթանակ։ Կրում ենք ամեն տեղ. Վահե Հակոբյան

 

Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը սկսել էր Գյումրիից և այնտեղ էլ տապալվեց այդ հավաքը։ Հերթական հիստերիայի մեջ է ինքը հիմա գտնվում, ինչն օժանդակվում է նաև ոգելից խմիչքներով։ Թալինում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեկնարկել են բանավեճերը և բոլոր ասպարեզներում տանում ենք ջախջախիչ հաղթանակ։ Կրում ենք ամեն տեղ»,-նշեց Վահե Հակոբյանը։

Այնուհետև նա անդրադարձավ դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներին, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը։ Վահե Հակոբյանը նշեց, որ վերականգնելու են նաև խորհրդատվական ինստիտուտները, որպեսզի գյուղացուն ճիշտ մատուցեն՝ ինչից հետո ինչ պետք է անի։

«Դրանից հետո լիզինգային ծրագիրն է զարգացվելու։ Ձեզ մոտ խնդիրներից մեկը ջրամբարներն են, անպայման կառուցելու ենք ջրամբարներ։ Ծրագրում ունենք արդեն թվով 11 ջրամբար և ենթադրում եմ՝ դրան կմիանա 12-րդ՝ Մեղրիի ջրամբարը, ինչով կլուծենք նաև ոռոգման խնդիրները»,-ասաց Վահե Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով