Մաթեմատիկայի միասնական քննությունից անբավարար է ստացել դիմորդների 22.5 տոկոսը. նախնական արդյունքներ

Հունիսի 18-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը «Հայկական ժամանակին» հաղորդեց, որ այս քննության համար հայտագրված 5186 դիմորդից քննությանը մասնակցել է 5027-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ նախորդ տարի այս առարկայի քննությանը մասնակցել էր 5220 դիմորդ:

Մաթեմատիկայի միասնական քննության միջին միավորը 10,47 միավորն է: Ընդ որում՝ անցած տարի միջին գնահատականը փոքր-ինչ բարձր էր՝ 10,9 միավոր:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1129 դիմորդ կամ մասնակիցների 22,5%-ը: Անցած տարի 7,5-ից ցածր միավոր ստացել է դիմորդների 21,8%-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տարի 18-20 միավոր ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է 50-ով: Անցած տարվա 296 դիմորդի փոխարեն 18-20 միավոր է ստացել 246 դիմորդ, որը կազմում է մասնակիցների 4,9%-ը: 18-18,75 միավոր է ստացել 108 դիմորդ, 19-19,75 միավոր՝ 114 միավոր, 20 միավոր՝ 24 դիմորդ:

Նշենք, որ սրանք քննությունների նախնական արդյունքներն են։ Դիմորդները հնարավորություն ունեն արդյունքները բողոքարկել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով