Մանե Գևորգյանը 2020-ին պարգևատրվել է 3,7 մլն դրամով․ Tert.am

 

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը 2020-ին ստացել է ավելի քան 3,7 մլն դրամ պարգևավճար։ Այս մասին գրում է Tert.am-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 8,00, այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է  529 120 դրամ: Հետևաբար՝ Գևորգյանի տարեկան աշխատավարձը կազմում է 6 349 440 դրամ:

Հայտարարագրում Գևորգյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 10,115,921 դրամ, այսինքն՝ 2020-ի ընթացքում պարգևատրվել է 3,766,481 դրամով:

Որպես 2020-ի տարեվերջին առկա փոխառության գումար՝ Գևորգյանը հայտարարագրել է 3,9 մլն դրամ, առկա բանկային հաշիվ՝ 600 000 դրամ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով