«Մանդատները վերցնում ե՞ք որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչու են աղմկում անտեղյակները.իրավաբան

«Մանդատները վերցնում ե՞ք որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչու են աղմկում անտեղյակները:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել   իրավաբան,«Հայաստան»  դաշիքնի  անդամ      Ռոբերտ  Հայրապետյանը:

ԿԸՀ հրապարական նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․
ՔՊ-ն ստանում է 71մանդատ
«Հայաստան»-ը՝ 27
«Պատիվ ունեմ»-ը՝ 7
Ընդհանուր՝ 105։
Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից ավել մանդատ, մոտավորապես մանդատների 67%-ը՝ 2/3-րդը 66,6% է։
Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը ներկայացվածություն ունենա ԱԺ-ում ոչ պակաս քան մանդատների ընդհանուր թվի 1/3-ը։ Հետևաբար «Հայաստան» դաշինքին պետք է հատկացվի 2 լրացուցիչ մանդատ (27+2), որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից։
Եթե ելնում ենք 105+2 մանդատի կոնցեպտից, ապա այս պարագայում 71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։
Եթե ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՍԴ-֊ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, ապա ուժերի նման հարաբերակցությամբ․
ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում և սահմանադրական օրենքներում,
Անգամ ՍԴ եզրակացության առկայության պարագայում Չի կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցում,
Ընդդիմությունը կարող է ՄԻԱՆՁՆՅԱ ստեղծել քննիչ հանձնաժողովներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով, օրիակ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության համար։
Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, օրինակ ՍԴ դեմ սանձազերծված խայտառակ իրավիճակում։
Առաջիկայում կանդրադառնամ նաև սահմանադրական այլ լիազորությունների, որը պատկեր է փոխելու այս գումարման ԱԺ-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով