Մահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզում

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն և վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 55-ամյա բնակիչը, նույն մարզի Մյասնիկյան-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն և վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով