Լկտին էդպիսին է, որ երբ բերանին չես տալիս, նա նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալ.Սերժ Սարգսյան

 

Ես ասում եմ հետևյալը. Ինքը ղալաթ է անում, ինքը սուտ է խոսում, որ իրենք ավելի շատ զենք զնամթերք են բերել: Լկտին էդպիսին է, որ երբ բերանին չես տալիս, նա նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրենք ոչ մի բան էլ չեն բերել, ոչ մի բան: Պատերազմի ժամանակ միգուցե և տվել են ինչ-որ բաներ, բայց մինչ էդ ի՞նչ են բերել: Ի՞նչ:

Նախ մեր ծրագիրն են քանդել, և մեր թողած փողերով գնացել 4 հատ ինքնաթիռ են գնել, առանց զինամթերքի, որպեսզի նկարվեն էդ ինքնաթիռների  ֆոնի վրա: Որևէ մեկն ինձ տեսե՞լ է Իսկանդերի կողքին կանգնած: Թող ասի այդ աննամուսը, այդ սուտասանը, թե քանի փամփուշտ է ստացել որպես ռազմատեխնիկական օժանդակություն:

Էդ որ էդ թվերը կրակում է, թե էս բերեցինք, էն բերեցինք, դրա հետ իրենք բացառձակապես կապ չունեն: Այդ պայմանագրերը մենք կնքել ենք 2016-2017 թվականներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ տեսանյութում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով