ԼՂ հակամարտությունն արդեն լուծված է, բանակցությունների անհրաժեշտություն չկա. Ալիև

 

Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, այդ հարցի շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շելլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի և Եվրոպական միության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Նրանք Ադրբեջան են այցելել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մանդատի հիման վրա, հայտնում է РИА Новости-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ներկայումս մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման իրավիճակում: ԼՂ հակամարտությունը կարգավորված է: Այս առումով այստեղ քննարկման ոչինչ չկա։ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պարզապես հրադադարի մասին համաձայնագիր չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ միջազգային քաղաքական գործիչներ։ Յուրաքանչյուր ոք, ով կծանոթանա այդ փաստաթղթին, կտեսնի, որ խոսքը ոչ միայն հրադադարի, այլև շատ այլ հարցերի մասին է։ Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին», – ասել է Ալիեւը ։

Ալիևը նաև ասել է, որ Բաքուն դրական պատասխան է ակնկալում Երեւանից ՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, խաղաղ պայմանագիր ստորագրելու հարցում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով