Լանջազատ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Հունիսի 16-ին, ժամը 15։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:01-ին: Լանջազատ գյուղի ավտոճանապարհին հարակից տարածքում այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով