Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ), կրակոցներ են հնչել:Այս մասին   տեղեկացնում է shamshyan.com–ը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով