Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու քվեարկելն է. Արփինե Հովհաննիսյան

Այս նկարը «սիրո ու համերաշխության» «հեղափոխության» մասին չէ: Դրա ավարտի մասին է ու մեծ ցանկության` մեր երկիր բերել համերաշխություն, մեր ընտանիքներ` անդորր ու հանդարտություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Սա հայրենիք ունենալու իրավունք վաստակելու մասին է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա արժանապատվություն ունենալու մասին է:

Անտարբեր չլինելու մասին է:

Մեր տղերքի սխրանքը իմաստավորելու մասին է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վիրավոր տղերքի մասին հոգ տանելու շանս ունենալու մասին է:

Անհետ կորածների ու գերիների հարցերով զբաղվող ունենալու մասին է:

Մեր երեխեքին լավ երկիր թողնելու հնարավորության մասին է:

Մեր ԲՈԼՈՐ հայրենակիցների հետ հաշտ ու համերաշխ ապրելու մասին է: Իրար չատելու մասին է:

Սա Հայաստանին շանս տալու մասին է:

Սա ղեկավար ունենալու մասին է:

Սիրելի հայրենակի՜ց սա իմ ու քո մասին է: Մեր լավ ապրելու, միասին երազելու ու երազանքներն իրականացնելու մասին է: Մենք իրար հետ ապրելու ենք, իրար չենք ատելու, իրար ներելու ենք, իրար ժպտալու ենք: Անմասն մի մնա: Միացիր ուժեղ Հայաստանի ընթացքին:

Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու քվեարկելն է:

Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն խաղաղության ու հանուն միասնականության խնդրում եմ քվեարկել «Հայաստան» դաշինքի համար, որի առաջնորդն այսօր ասաց ամենակարևորը` ինքը լինելու է բոլորի, այլ ոչ միային յուրայինների ղեկավարը` առանց բաժանարար գծերի ու պիտակների, առանց վրեժի ու քինախնդրության:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով