Քարոզարշավի վերջին օրը ուզում եմ ասել, որ մենք ձայները փոշիացնելու իրավունք չունենք, մենք այդ արարքով կապիտուլյանտի ջրաղացին ջուր ենք լցնում

Արթուր  Թովմասյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Սիրելի հայրենակիցնե՛ր
Կոչ եմ անում բոլորի՛ն, իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Քարոզարշավի վերջին օրը ուզում եմ ասել, որ մենք ձայները փոշիացնելու իրավունք չունենք, մենք այդ արարքով կապիտուլյանտի ջրաղացին ջուր ենք լցնում։ Ես խնդրում և հորդորհում եմ այն իրական ընդդիմադիր ուժերին, որոնք ԱԺ մտնելու թույլատրելի շեմը հաղթահարելու խնդիր ունեն, կոչ անեն իրենց աջակիցներին միավորվել «#Պատիվ_ունեմ N6» կամ «#Հայաստան N24» դաշինքների շուրջ։ Վստահ եմ, որ մեր հասարակությունն ամբողջովին ընկալում է այս պարզ ճշմարտությունը և իր քվեարկությամբ նախապատվությունը կտա հայոց պետականության և անվտանգության օգտին։
Իսկ կապիտուլյանտին կոչ եմ անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և չտանել քաղաքացիական առճակատման մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին՝ հանուն իր սեփական ու իր ոհմակի ամբիցիաների։
Ամբիցիաների ժամանակ չէ, այս օրհասական պահին պետք է միավորվել ուժեղների շուրջը և կանգնել Ազգի և Պետության կողքին: Ամբիցիաները կսպասեն, ուստի գնում ու կատարում ենք ՀԱՅԱՆՊԱՍՏ ընտրություն:
Հաջողություն բոլորի՛ս։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով