Քանի գովազդային վահանակ է հատկացվել քաղաքական ուժերին. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 495 գովազդային վահանակ է հատկացրել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԿԸՀ տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեց քաղաքական ուժ՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ունեն ամենից շատ գովազդային

Ամենից քիչ գովազդային վահանակ ունի Հայաստանի Եվրոպական կուսակցությունը՝ 1, որն էլ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Ընդգծենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թվով պաստառներ ունի վարձակալած Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունից:

Իսկ ինչպես հայտնի է, Արսենյանը ընգրկված է հենց ՔՊ-ի ցուցակում: Այս ընկերության 42 վահանակներից 40-ի արժեքը 54 հազար է. Իսակովի պողոտայում առկա վահանակն է, որ արժե 171 հազար 600 դրամ, եւ Գարեգին Նժդեհ հրապարակում՝ 140 հազար 400 դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանին եւ նրա հորը՝ Միխային Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունից ՔՊ-ն ունի վարձակալած մեկ վահանակ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

վահանակները՝ 59, ՀԱԿ-ն ունի 58 վահանակ, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդական դաշինքը՝ 55:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով