Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն

 

ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտանբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նկատի ունենալով. որ 2021թ. հունիսի 7-ին մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ընտրությունների ողջ ընթացքում դրանում ներգրավված բոլոր սուբյեկտներին հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես նախընտրական շրջանին բնորոշ ընտական հանցագործություններ և ինչպիսի պատիժներ են նախատեսված դրանք կատարողների համար:

ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտանբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

Գործում է թեժ գիժ՝ 010 511-999 հեռախոսահամարով»,- գրել է Աբրահամյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով