ԿԸՀ-ն կոչ է անում քաղաքական ուժերին հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում բացառել վիրավորանքը, ատելությունը

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին կոչ է անում խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,–ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով