Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ Արթուր Ղազինյան

«Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ»։ Այս միտքը արտաբերող սուբյեկտի հրամանով պատերազմի երրորդ օրը դադարեցվել է հՀ Զինված ուժերի լրահամալրումը և առաջնագիծ են ուղարկվել հազարավոր կամավորականներ։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ,«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր  Ղազինյանը 

«Այս դավաճանական հրամանի կատարման հետևանքով ՀՀ կանոնավոր բանակը կազմաքանդվեց և վերածվեց անկանոն կամավորական ջոկատների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա էլ խոստովանում է, որ կամավորական ջոկատներից մեկի ղեկավարն ադրբեջանական գործակալ է։

Փաստորեն, այս բիոմիավորի հրամանով պատերազմի երրորդ օրվանից առաջնագիծ են տարվել ադրբեջանական գործակալներ, որոնց թիվը դեռ չգիտենք։

Այստեղ պետք է հիշեցնեմ, որ պատերազմի ծանր օրերին տեղեկություն տարածվեց այն մասին, որ մեծ թվով ադրբեջանցիներ (ասում են 1500) ստացել են Հայկական անձնագրեր, որոնցից մի քանիսը հետագայում ձերբակալվել են Ռուսաստանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե ինչ դերակատարություն են ունեցել հայկական անձնագրերով ադրբեջանցիները Արցախյան 44 օրյա պատերազմում մեր խայտառակ պարտության մեջ, կպարզի նախաքննությունը։

Բայց ամենակարևոր խնդիրը մնում է գլխավոր ադրբեջանական գործակալի և նրա կողմից ղեկավարվող գործակալական խմբի մյուս անդամների բացահայտումը։

Քիչ մնաց, դիմացեք ու պատրաստվեք սահմռկեցուցիչ բացահայտումների»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով