Իսկ Վաշինգտոնում գիտե՞ն, որ զորքեր են ուղարկելու Հայաստան. Գագիկ Համբարյան

 

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բավական ակտիվացել են հակառուսական քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ Հայաստանը պետք է ռազմական և քաղաքական սերտ համագործակցություն հաստատի ԱՄն-ի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հետ՝ դուրս հանելով ռուսական ռազմաբազան և ռուս խաղաղապահներին Հայաստանից և Արցախից համապատասխանաբար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ինձ մի հարց է հետաքրքրում… Ի՞սկ ԱՄՆ-ում գիտեն, որ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր իրենց անունից զորքեր են մտցնում Հայաստան…

Սկսեմ նրանից, որ այսպիսի հայտարարություններ կարող են անել կա՛մ Հայաստանում գործող օտարերկրյա գործակալ-քաղաքական ուժերը, կա՛մ էլ աշխարհաքաղաքականությունից բացարձակ չհասկացողները…

Ընդամենը մեկ փաստ. “Մեծ Մերձավոր Արևելքում” ԱՄՆ-ն ունի իր ռազմավարական գործընկերներին, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի Թուրքիան…եթե “լոկալ” հարցերում ԱՄՆ տարածաշրջանային գործընկերները կարող են ինչ-ինչ հարցերում տարաձայնություն ունենալ, որոնք շատ արագ սառեցվում են ,ապա խոշոր “գլոբալ” հարցերում նրանք գործում են համատեղ՝ մոռանալով, որ խնդիրներ ունեն միմյանց հետ… Օրինակ՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային ամենակարևոր գործընկերներ Թուրքիան և Իսրայելը հաճախակի ” միկրո բախումներ” են բեմադրում՝ սիրողական մակարդակով արտաքին քաղաքականությունից հասկացողներին ցույց տալով, թե Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունները շատ վատ են , բայց, օրինակ՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ շատ սերտ համագործակցում էին. Թուրքիայի օդային տարածքով էին Ադրբեջան հասնում իսրայելական արտադրության զենքն ու զինամթերը…

Իսկ մեր ամերիկամետները լավ կլինի հասկանան, որ եթե ԱՄՆ-ին պետք լինի խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար, ապա Վաշինգտոնը շատ արագ կվավերացնի 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը և ավելի մեծ տարածքներ կստանա Թուրքիայի արևելքում, քան ներկայիս ՀՀ-ն է… Եթե Վաշինգտոնն այդ քայլը չի անում, ապա հասկացնում է, որ նրա համար Անկարան թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի և Հայաստանի հետ մերձեցման դեպքում պաշտոնական Երևանը հայ-թուրքական հարաբերություններում պետք է գնա Անկարային զիջումների, բայց ո՛չ հակառակը… Իսկ այդ դեպքում, մենք ուղղակի կհայտնվենք թուրք-ադրբեջանական տանդեմի անմիջական վերահսկողության տակ, որի հետ համագործակցությունն ավելի օգտակար է Վաշինգտոնի համար, քան փոքրիկ և ոչ հարուստ Հայաստանի հետ…

Մեր ամերիկամետ քաղաքական գործիչների և ուժերի այն հայտարարությունները, թե ռուսներն են 1921 թ-ին Կարսի և Մոսկվայի պայմանագրերով Արևմտյան Հայաստանը տվել Թուրքիային, բացահայտ կեղծիք են և մանիպուլյացիա…

Այո՛, ռուսները մեր տարածքներից տվել են թուրքերին, բայց ո՛չ Արևմտյան Հայաստանը, քանի որ Կարսի մարզը, Արցախը, Նախիջևանը, Արարատ լեռը Արևելյան Հայաստան են… Իսկ Արևմտյան Հայաստանի մի մեծ մասում, որտեղ ըստ Սևրի պայմանագրի պետք է ստեղծվել անկախ հայկական պետություն, այն տեղի չունեցավ, քանի որ իր պարտականությունները դրժեց ԱՄՆ-ն, որի պատճառով Թուրքիան մի քանի անգամ ավելի տարածքներ ստացավ, քան ստացել էր ռուսներից…

Ինչ վերաբերվում է մեր սիրելի Ֆրասնիային, որի նախագահի հետ իր, իբրև, մտերմությամբ հպարտանում է դավաճան Նիկոլը, ապա հիշեցնեմ, որ 1921 թ-ի հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրով ամբողջ Կիլիկիան, որը նույն Սևրի պայամանագրի համաձայն գտնվում էր ֆրանսիացիների վերահսկողության տակ, անցավ Թուրքիային…

Ամերիկամետներին և արևմտամետներին խորհուրդ կտամ իրենց կողմից պաշտպանվող ԱՄՆ-ից և Ֆրանսիայից պահանջել կատարել Սևրի պայմանագրով նրանց վրա դրված պարտականությունները, որոնց չկատարման արդյունքում ամբողջ Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան անցան թուրքերի վերահսկողության տակ, հետո նոր զբաղվել Հայաստանի Հանրապետությունով…»,- գրել է Համբարյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով