Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ.Արմեն  Աշոտյան

Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:Այս մասին գրառում է  արել  ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը:

Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար:
Դրսից որոշել են ընտրություններ – ներսից ժողովուրդը քվեարկեց – դրսից ողջունում են:
Ամեն ինչ շատ պարզ էր և կանխատեսելի:
Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող և կզած կապիտուլյանտի հետ, քան ազգային, պատրիոտիկ ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում:
Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից:
Սակայն խիզախություն ունենանք ընդունելու և խոստովանելու նաև սեփական մեղքը և սխալները:
Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով