«…Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առաց սատկելու ասում է՝ Սև լճի 30%-ը գրավել են, ի՞նչ է դրա համար պետք է կռի՞վ անենք, պետք է կրակե՞նք…». Սերժ Սարգսյան

 

Թշնամին մեր երկրում է՝ քարոզչություն իրականացնելու ժամանա՞կ է, ես անհարմար եմ զգում: Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին։՝ արձանագրելով, որ մեր երկիրն օկուպացված է, քարոզչություն իրականացնելու սիրտ չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այո, կապիտուլյանտ կոչվածը գնում է միտինգներ է անում, այդ սատանաներն այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում, ընտրություն անում։ Մենք քարոզչություն իրականացնելու սիրտ ունե՞նք, այս օկուպացված երկրո՞ւմ։

Եթե պնդում եք, որ պետք է անենք՝ մենք էլ կսկսենք անել, բայց հավատացեք, որ ինձ համար ամոթ է, իրենց փոխարեն ամաչում եմ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը ու ավելացրել, որ «կապիկությունների ժամանակն անցել է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով