Իրականում գոնե մեր սերունդը վաղը պետք է բացահայտի և պատասխանատվության ենթարկի ՀՀ երրորդ նախագահի հանդեպ իրականացրած դավադրության մեղավորներին.Վահան Բաբայան

Իրականում գոնե մեր սերունդը վաղը պետք է բացահայտի և պատասխանատվության ենթարկի ՀՀ երրորդ նախագահի հանդեպ իրականացրած դավադրության մեղավորներին:Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

Մենք պետք է պարզենք,ովքեր տարիներ շարունակ կեղծ լուրեր տարածելով հերոս նախագահին,ով հայկական երկու պետությունների ազատագրական պայքարի նորօրյա խորհրդանիշն է սկսեցին վարկաբեկել և դա արեցին և բացահայտ և գաղտնի ճակատներում:
Պատմությունը պետք է լինի այնպիսին,ինչպիսին եղել է և այդ պատմությունը չենք թույլ տա վերաշարադրել:Սերժ Սարգսյանը իրականում հերոս է և երբ էլ,որ լինի մենք կբացենք մեր ժողովրդի աչքերը իսկ խառնակիչ դավադիրները կարժանանան քաղաքական գնահատականի:
Շնորհավորելով նախագահի տարեդարձը սրտանց ցանկանում եմ ,որ Աստված իրեն այնքան ուժ և եռանդ տա,որ իր կյանքի գործը`Ազատ և անկախ Արցախ ունենալը նախագահը ի վերջո իրականացնի և վերականգնի այն Հայաստանը,որը խլեցին մեր բոլորիս ձեռքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով