Ինչու՞ է թշնամին Գեղարքունիքի ուղղությամբ, կամ Քարվաճառի երկյանքով դիմում սադրանքի. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Ինչու՞ է թշնամին Գեղարքունիքի ուղղությամբ, կամ Քարվաճառի երկյանքով դիմում սադրանքի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հատվածում թշնամու դիրքերն անհամեմատ անբարենպաստ են ( ըստ GPS-ի սահմանի)։ Ի՞նչ է նշանակում անբարենպաստ։ Թշնամին ծավալվելու համար չունի անհրաժեշտ ռելեֆային պայմաններ։

Ծանր զինտեխնիկա, հրետանի չի կարող տեղակայել՝  կրկին ռելեֆային անբարենպաստ պայմաններից ելնելով, իսկ ընդամենը 3-5 կմ խորացումով լուծում է իր համար կարևոր ռազմավարական հարց՝ հետագայում հնարավոր ռևանշին դիմակայելու համար։

Քարվաճառը թշնամու համար ավելի կարևոր է, քան մնացած բոլոր շրջանները, որոնք օկուպացրել է, եթե կորցնի (ու կորցնելու է) Քարվաճառը, ապա հավերժ կփակվի Արցախի հարցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե մյուս շրջաններում թշնամին ունի լայն գիծ, որպեսզի զինտեխնիկա առաջ բերեի, ապա Քարվաճառի դեպքում ունի բացառապես մեկ Օմարի լեռնանցք, որը սեպտեմբերից փակվում է։ Այնպես որ, թշնամու համար Քարվաճառը կարևոր ռազմավարական նշանակություն ունի , հենց Քարվաճառում է Արցախի հարցի լուծման բանալին»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով