Ինչպես և հայտարարել էի, վտանգավոր է այս ազգադավի առաջարկած արտահերթ ընտրություններին գնալը, և ցավոք եղավ այն, ինչը կանխատեսվում էր, կապիտուլյանտը կեղծիքներով վերարտադրվեց.Գևորգ Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ Գևորգյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Ծանր ու անհավասար մարտում Հայրենիքս վիրավորվեց։ Վիրավորվեց, որովհետև տիեզերական մասշտաբի մի կեղծարար կարողացավ շատերի գավառական խեղճության և իր կեղծիքի տեխնոլոգիաների միքսից ստանալ քաոսի մշտաբորբ կրակ։ Ինչպես և հայտարարել էի, վտանգավոր է այս ազգադավի առաջարկած արտահերթ ընտրություններին գնալը, և ցավոք եղավ այն, ինչը կանխատեսվում էր, կապիտուլյանտը կեղծիքներով վերարտադրվեց:
Վերարտադրվեց, շարունակելու այն ապազգային և ապապետական գործընթացները, որի համար իրեն իշխանության են բերել իր թիկունքում կանգնած ուժերը։
Այս ահեղ մարտում, Հայրենիքս նման է վիրավոր ընկերոջ, որին մենակ չենք թողնելու, չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել։
Աստված մեզ այս եդեմական Հայրենիքն է տվել, և մենք պարտավոր ենք ամուր կանգնել մեր հողին, թույլ չտալ, որ ազգադավ կապիտուլյանտը այն վերածի գերտերությունների մանրադրամի։
Պայքար` հանուն Պետականության։
Պայքար՝ հանուն Ազգի։
Սա է մեր ուղին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով