Իմիջիայլոց.«ապագա կա, կա ապագա»` կրճատված ԱԿԿԱ.Արա  Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն   Արա  Վարդանյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է

ԱԿԿԱ – աստերոիդ, որը հայտնաբերվել է
1992 թվականին։
1992-ին ադրբեջանցիք գրավել էին Արցախի կեսը.. Հենց 1992-ին մենք կանգնած էինք կործանման եզրին։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր։
Ուղիղ 29 տարի առաջ, հենց այս ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանը և իր ընկերները սկսեցին քննարկել Պաշտպանության Պետական Կոմիտե ստեղծելու նպատակահարմարությունը։ Ի վերջո այն ստեղծվեց և Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց որպես այդ կառույցի ղեկավար։ Հենց այդ պահից սկսած մեզ հաջողվեց բեկում մցնել ու ազատագրել մեր հայրենիքը։
Դե ինչ, պատմությունը կրկնվում է, ուղղակի ՊՊԿ-ի նորօրյա անունն է` “Հայաստան” Դաշինք։
Պայքարն էլ նույնն է` հայը թուրքի դեմ…

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով