Ի՞նչ կտա Հայաստանին նոր արտագաղթը.Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

«Հետընտրական իրավիճակում լսում և կարդում ենք մեր քաղաքացիների կողմից արտագաղթելու ցանկության մասին հայտարարություները:Իրականում ո՞վքեր են արտագաղթել ցանկացող մարդիկ:
Իմ ուսումնասիրությունները այս դաշտում ցույց են տալիս,որ արտագաղթից խոսում են կապիտուլյանտների իշխանության դեմ պայքարողները,ովքեր այլևս հույս չունեն,որ բան կփոխվի և կանխատեսում են նիկոլիզմի երկարաժամկետ վերարտադրությունը:Նիկոլական զանգվածը ի հակառակ չի էլ մտածում արտագաղթի մասին,նրանք ուրախ են և երջանիկ:
Հիմա հարց,բա եթե պայքարող մարդիկ արտագաղթեն,ու՞մ է մնալու Հայաստանը,եթե ադեկվատ մարդիկ գնան,ով ՞է հաղթելու այս չարիքին և ո՞նց է երկիրը վերակենդանանալու:
Պատկերացնում՞եք այդ ուրախ և երջանիկ նիկոլական զանգվածը մնա միայնակ և վերջնականապես կործանի երիրը,սա է՞ մեր ուզածը,իհարկե ոչ,պետք է շարունակել պայքաը և մինչ ադեկվատ մարդիկ կպատրաստվեն լքել երկիրը պետք է վռնդել նիկոլիզմը և արմատախիլ անել այս աղետաբեր իշխանությանը քաղաքական դաշտից իսկ դա կարող են անել ոչ թե կուսակցությունները,այլ մարդիկ,մտածող մարդիկ:
Արտագաղթից հետո իմացեք անվերադարձ կորած է մեր երկիրը և հետո մենք ինքներս պետք է մեզ զգանք պարտավոր այս վիճակից երկիրը հանելու համար,նեղանալով կամ երկրից գնալով այն վերջում բաժին է հասնելու թուրքին և վերջ»,-գրել է  Բաբայանը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով