Հունիսի 20. Պարզ կլինի՝ ունե՞ք պատիվ եւ ուզո՞ւմ եք հայ մնալ ու թուրքից ազատագրել մեր հայրենիքը․․․Մարգարիտ Եսայան

Այս բաց նամակով դիմում եմ իմ երբեմնի ընկերներին՝ դասարանցիներիս, համակուրսեցիներիս, հարեւաններիս, ինձ հետ երբեմն մեծ թենիս խաղացածներին, ինձ հետ սուրճ խմածներին, բոլոր էն տաքսիստներին, որոնց մեքենաներով երբեւէ երթեւեկել եմ, իմ նախկին վարորդին, իմ նախկին ընկեր-ընկերուհիներին, որ արդեն երեք տարի նիկոլիկների հետ են աշխատում, դիմում եմ հայրական տան,բոքսի հայաթի իմ հոր հարեւաններին, իմ զարմիկներին, մորաքրոջ, հորաքրոջ, քեռու երեխեքին, նրանց երեխեքին, իմ երբեմնի ուսանողներին, մեր հացի խանութի էն ջահելին, որ 2018-ի ապրիլին ինձ հաց չտվեց, երբ խանութում հացը լիքն էր, դիմում եմ ինձ ճանաչողներին, ինձ սիրողներին եւ չսիրողներին․․․Դիմում եմ քյավառի իմ հարազատներին, Բյուրականի իմ նախկին հարեւաններին, դիմում եմ բոլորիդ․․․․Հունիսի 20-ը արտակարգ օր է, պատմական․եթե գիտակցում եք, թե ինչի մեջ ենք, ուրեմն հունիսի 20-ին գնացեք եւ ճիշտ ընտրություն կատարեք․․Չեմ վարանի եւ հրապարակավ կասեմ, ընտրեք «Պատիվ ունեմ»  դաշինքը, համար 6, կամ՝ <Հայաստան> դաշինքը, կարեւորը՝ երկիրը թուրքից եւ թուրքացածներից ազատագրելն է․․Իսկ այս երկու ուժերը հաստատակամ են եւ նվիրյալ այդ գաղափարին։
Սա մեր վերջին մարտն է, վերջին կռիվը․․․ ։
Գիտեք, որ ես «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ եմ, շարքային անդամ, առաջին գծի զինվոր, ես չկամ պատգամավոության ցուցակում եւ պատգամավոր այլեւս երբեք չեմ լինելու․․Բայց դա հեչ կապ չունի, դա ոչ մի կապ չունի, քանի որ խնդրանքս իմ անձին չի վերաբերում, խնդրանքս ձեզ՝բոլորիդ է վերաբերում՝ կապրե՞ք ուժեղ Հայաստանում, թուրքից ազատագրված Հայաստանում, թե կդառնաք թուրքի հարճեր․․։Որոշեք, մտածեք, հասկացեք․․․Ամեն ինչ ձեր մեկ քվեից է կախված, մեկ ձայն եւ դուք մեր երկիրը կազատագրեք գժից, գժություններից եւ կսկսեք ապրել պատիվ ունեցող, ուժեղ Հայաստանում․․․Իսկ մենք այս անգամ իրոք, տեր կկանգնեք ձեր քվեին, չկասկածեք, հրով լինի, սրով լինի, մենք կպահենք ձեր քվեն․․Սա կենաց-մահու ընտրություն է ․․․Պատերազմում՝ ինչպես պատերազմում․․․․

«Պատիվ ունեմ» դաշինք, թիվ 6

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով