Հունիսի 20-ին, գնալով ընտրատարածքներ՝ ընտրությունների,որոշում եք՝ արդեն բզկտվող Հայաստանիս Ապագան.Ստելլա Աբրահամյան

Ստելլա  Աբրահամյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է

Ա՛զգ, Հայրենակիցնե՛ր,
Հունիսի 20-ին, գնալով ընտրատարածքներ՝ ընտրությունների,
Կհիշեք, որ՝
Որոշում եք՝ արդեն բզկտվող Հայաստանիս Ապագան…
Կհիշեք, որ՝
Որոշում եք՝ բզկտված, Մասունքների վերածված, բայց Փյունիկվել ցանկացող, Արցախիս՝ գուցե հնարավոր Ապագան…
Կհիշեք, որ՝
Մեր վիրավոր և ցավերից տնքացող, Մարմին դարձած, Սուրբ Հողին, տեղ չունեն՝
ԱզգաԴավ, ԱզգաՍպան, թուրքաԴրածո, թուրքաՀպատակ տականքները և դրանց արցախյան դրածոները…
Որոնք՝
Երբեմնի Չքնաղ, Ծաղկուն, Հրաշք-Արցախս սկուտեղի վրա մատուցել են՝
Արյան և ուղեղի ծարավ թուրքին…
Որոնք՝
Արցախիս Երկնային Գունդը համալրել են ավելի քան 10 հազար Նահատակներով…
Որոնց՝
Մեղքով ունենք հազարավոր Անհայտ Կորածներ՝ անձամբ գիտեմ մեծ մասը որտեղ և ինչպես…
Որոնք՝
Պատճառ են հանդիսացել հարյուրավոր Գերիների, որոնց Ճակատագրերն առ այսօր՝ անորոշ է և անհայտ ….
Որոնք՝
Սպանել են Արցախս ազատագրողներին՝ Մանվել Գրիգորյան, Արկադի Տեր-Թադևոսյան՝ չդիմացավ Արցախիս կորստին…
Կհիշե՛ք,
Որ այդ արնախում, արնաթաթ, ընչաքաղց հրեշները՝ ներքին և արտաքին թուրքերը,
Երբեմնի Ծաղկուն, Հրաշք-Դրախտավայր Արցախիցս թողել են՝
Բզկտված, Արնաշաղախ՝ ԱՐՑԱԽ…
Տանկից – Տանկ՝ ԱՐՑԱԽ…
Ասկերանի Տանկից- Շուշիի Տանկը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով