Հունիսի 17-ին «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները եզրափակեցին նախընտրական հանդիպումները մայրաքաղաքում

Քարոզարշավի մեկնարկից առաջ թեկնածուները դաշինքի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախ այցելեցին Նորք-Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, մոմ վառեցին՝ հանուն միասնական և համախմբված, անվտանգ և խաղաղ Հայաստանի։
Մոմավառության ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ներկա են գտնվել նորապսակ զույգի ամուսնության արարողությանը, շնորհավորել և մաղթել երջանկություն, որից հետո եկեղեցու բակում հանդիպել են համախոհների և բնակիչների հետ։
Նորք-Մարաշից հետո «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները շրջել են Կենտրոն վարչական շրջանով, ծաղիկներ խոնարհել ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի մոտ, որից հետո հանդիպումներ են ունեցել Կենտրոնի բնակիչների հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով